|
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Բույսեր
|
Կարգ
|
Ուռածաղկավորներ
|
Ընտանիք
|
Ուռազգիներ
|
Ցեղ
|
Ուռենի
|
Տեսակ
|
Ուռենի դեղնաճյուղ
|
|
Լատիներեն անվանում |
Salix purpurea
|
Հատուկ պահպանություն |
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Ուռենի դեղնաճյուղ (լատին․՝ Salix purpurea), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։
Տերևաթափ թուփ է 3-4 մ բարձրությամբ։ Կեղևը սպիտակ-մոխրավուն է, ծիրանագույն երանգով, երբեմն կապտավուն խավով, ներսից կիտրոնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են։ Բողբոջները գորշակարմրավուն են, մերկ։ Տերևակիցները գծանշտարաձև են, վաղ թափվող (երբեմն լրիվ բացակայում են)։ Տերևները, որոնք հաճախ հակադիր դասավորություն ունեն, բարակ են, հակառակձվաձև, 3-13 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, 0,3-0,6 սմ երկարության կոթուններով։ Ամենամեծ լայնությունը ունի կենտրոնից վերև, երկու կողմից էլ կապտականաչավուն է կամ կապտավուն, հասունները լրիվ մերկ են, ամբողջաեզր կամ գագաթնային մասում սուրսղոցաեզր։ Կատվիկները բացվում են տերևներից առաջ կամ
միաժամանակ, կողմնային են, նստադիր, հիմքում մի քանի տերևիկներով, մոտ 3 սմ երկարությամբ։ Ծաղկակից թեփուկները ծածկված են մետաքսանման մազմզուկներով։ Առէջները երկուսն են, մազմզուկապատ, ծիրանագույն փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, պատված մետաքսանման մազմզուկներով։ Սռնակ չունի։
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մոնղոլիայում։ Հայաստանի պայմաններում տարածված է Կալինինոյի, Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Թումանյանի շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ հանդիպում է ստորինից մինչև վերին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, գետերի և առուների ափերին։ Ավելի բարձր նիշերի վրա տուժում է սառնամանիքներից։ Գերադասում է թեթև ավազային հողերը, լուսասեր է, խոնավասեր։
Ճյուղերն օգտագործվում են զամբյուղագործության բնագավառում, ինչպես նաև խաղողի վազը կապելու համար։ Պարունակում է 0,6-5,2% սալիցին։
Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]։